ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երկրի կործանումը տեսնում են ու չեն օգտագործում գործիքները. Կարեն Ավագյան

Երկրի կործանումը տեսնում են ու չեն օգտագործում գործիքները. Կարեն Ավագյան
21.04.2023 | 19:57

Ընդդիմության անգրագետ քաղաքական պահվածքի օրինակներից մեկը մարդկանց սոցիալական բողոքների վրա միավոր հավաքելն էր, որն իրականում հիմա թարս է աշխատում։ Այդ թերությունը շատ երկար իշխանության լինելու ու ժողովրդից կտրված լինելու հետևանք է նաև։

Էնքան մատնացույց արիք որպես բացասական երևույթ այն, որ մարդկանց մեծ մասը միայն սոցիալական բողոքի են դուրս գալիս, որ այսօր անգամ այդպիսի բողոքի դուրս չեն գալիս, հնարավոր է՝ ամաչում են երկրի նման վիճակում սոցիալական բողոքի ակցիաներ անենլ։ Այնինչ, գոնե դա կարելի էր օգտագործել էս խունտային հեռացնելու համար։

Վահրամսահակյանական մոտեցումն արջի ծառայություն է մատուցում քաղաքագետներին. ինքն արվեստագետ է, իրեն կարելի է հասարակության բացասական կամ թերի երևույթներն արտացոլել ծայրահեղական, անհանդուրժողական մոտեցումներով, բայց քաղաքական թիմերը, որոնք երկրի կործանումը տեսնում են ու չեն օգտագործում գործիքները, թողնում են, որ խունտան, իշխելով հանդերձ, օգտագործի նաև իր ստեղծած սոցիալական խնդիրները, ընդդիմադիր խաղալով նույն դաշտում ՝ կորցնում են բան փոխելու որևէ շանս։

Միավորումը սկսվում է բոլորի խնդիրներին տեր կանգնելուց։ Չենք ասում՝ դեմագոգ սրիկայից ավելի դեմագոգ եղեք, բայց Դոգի լսարանին հո կարո՞ղ էիք դու՛ք տեր կանգնել։ Հիշեցնեմ՝ ավելի քան 100 հազար բաժանորդագրված։

Դիտվել է՝ 6470

Մեկնաբանություններ